Հելսինկիում ակցիա է կազմակերպվել՝ ի հիշատակ Մարիուպոլում զոհված երեխաների

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ապրիլի 10-ին ակցիա է կազմակերպվել՝ ի հիշատակ Մարիուպոլում զոհված երեխաների։ Ukrinform-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Yle-ն։

Ակտիվիստները մայրաքաղաքի Վոկզալնայա հրապարակ են բերել մանկական կոշիկներ, տարբեր լեզուներով մայթի վրա գրել «երեխաներ» բառը։ Ակցիայի մասնակիցները ձեռքին ունեցել են նաև Ուկրաինայի դրոշը։

Ինչպես հաղորդվում է, ռուսական զորքերի կողմից շրջափակված Մարիուպոլում առնվազն 210 երեխա է զոհվել։ Քաղաքում կատաղի մարտեր են մղվել, ռուս զավթիչները բազմիցս հարձակվել են քաղաքացիական օբյեկտների վրա, այդ թվում՝ թատրոնի վրա, որի դիմաց մայթին գրված է եղել «երեխաներ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել