Նոր կայք է գործարկվել ուսուցիչների համար․ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից (ԿՏԱԿ) Iravaban.net-ը տեղեկանում է, որ գործարկվել է https://support.emis.am/ «Աջակցություն» կայքը, որը նախատեսված է Կրթության կառավարման տեղեկատվական ենթահամակարգերից օգտվողների աջակցության համար։

Կայքը պարունակում է բոլոր անհրաժեշտ ուղեցույցները և պատասխանները։ Կայքի բովանդակությունը ստեղծվում է դպրոցների հետ հետադարձ կապի արդյունքում, նրանց կողմից մատնանշվող խնդիրները կամ առաջարկները հաշվի առնելով։

«Աջակցություն» կայքը մշակվել է ԿՏԱԿ թիմի կողմից։ Այստեղ կարելի է գտնել համակարգերում աշխատելու համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։ Կայքը պարբերաբար թարմացվելու է նոր ուղեցույցներով, նյութերով, բաժիններով և ենթաբաժիններով։

«Եթե աշխատում եք Կրթության կառավարման տեղեկատվական ենթահամակարգերի հետ, և կարծում եք, որ Ձեր փորձառությունը կարող է օգտակար լինել մյուսների համար, ապա կարող եք ինքներդ պատրաստել որևէ օգտակար նյութ կամ ուղեցույց, և այն ուղարկել [email protected] հասցեով»,-նշում են ԿՏԱԿ-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել