Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա․ սպասվում է քամու ուժգնացում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում ոն, եր Երևան քաղաքում՝ ապրիլի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-13-ի ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`ապրիլի 9-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, 13-ին առավոտյան և ցերեկը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 10-11-ին, 13-իր գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ապրիլի 11-13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն 09-11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել