Տղամարդու գլխին դիզվառելիք էր լցրել, այրել, ապա վրան ճայթուկ գցել. սպանության փորձը բացահայտվել է

Ապրիլի 8-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մահարու փողոցում պայթուն է եղել և տուժած անձ կա: Ոստիկանությունում նույնաբովանդակ ահազանգ ստացվեց նաև ժամը 19.05-ին։

Էրեբունու ոստիկանությունում ահազանգ ստացվեց նաև «Այրվածքաբանության» կենտրոնից։ Հայտնում էին, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մահարու փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդու։

Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 18.50-ին Մահարու 127/1 շենքի շքամուտքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը տուժածի գլխին դիզվառելիք էր լցրել, այրել, ապա վրան ճայթուկ էր գցել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
38-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել