Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապրիլի 6-ին հրաման է ստորագրել, որով բավարարել է առողջապահության բնագավառում արտադրական կանեփի արտադրության, արտադրական կանեփի ներմուծման, արտահանման, դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման գործունեություն իրականացնելու լիցենզիաներ ստանալու համար ներկայացված հայտերը:
Հրամանն ուժի մեջ է մտել ապրիլի 7-ից։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին կետի 7.3.-րդ, 7.4.-րդ ենթակետերը, 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը, N 3 հավելվածի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների արտադրական կանեփի արտադրության, արտադրական կանեփի ներմուծման, արտահանման, դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշումների պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի մեծածախ իրացման, արտադրական կանեփի արտադրության, արտադրական կանեփի ներմուծման, արտահանման գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ՆԵԼԼԻԶ» |
արտադրական կանեփի արտադրություն |
2) «ՆԵԼԼԻԶ» |
արտադրական կանեփի ներմուծում, արտահանում |
3) «ՅՈՒՄԱՆ» |
դեղերի մեծածախ իրացում |
4) ՌԻՄԱ ՄԱԴՈՅԱՆ |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
5) ՎԱՐԴՈՒՀԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
6) ԶԱՐՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆ |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
7) ՄԻՔԱՅԵԼ ԱՆՏՈՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
8) ՌՈՒԲԵՆ ԱՐԱԶՅԱՆ |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
9) «ԲԵԳԼԱՐՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
10) «ԲԵՍԹ ՍՄԱՅԼ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
11) «ՍՄԱՐԹ ԼԱԲ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) «ԱՐՄՈՒԵԼԼ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) «ԼԻԱՄԵԴ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՄԱՆԿԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) «ԱԼՖԱ ԲԵՏԱ ՊԼՅՈՒՍ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) ԶԱՎԵՆ ԴԱՎԹՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) ՆՈՐԱՅՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշումների համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում: