Հուլիսի 3-ին, ժամը 11.20-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Չարենցավան» կայարանի մեքենավար Վարդան Ե.-ի վարած էլեկտրաքարշը Հրազդան-Չարենցավան հատվածում հարվածել է 73-ամյա Ջուլիետա Բ.-ին, որն այդ պահին փորձում էր անցնել երկաթգիծը:
Կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: