Ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող մի քրեական գործի նախաքննության ընթացքում Երևանի Անտառային փողոցի բնակիչ, 1973 թ. ծնված Արտակ Գ.-ի տանը հունիսի 27-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էր 96 փամփուշտ:
Ըստ հուլիսի 3-ին ստացված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության` հայտնաբերված 96 փամփուշտներից 83-ը մարտական փամփուշտներ են՝ նախատեսված «ԱԿ» ինքնաձիգերից, «ՌՊԿ» գնդացիրներից և այլ մարտական ակոսափող զենքերից կրակելու համար:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Իրավաբան.net