Ե՞րբ է բանկերից տուգանք գանձվում

Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի որոշմամբ այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքինշանակման կամ տուգանքի չափի հետ: Գումարը գանձվում է բանկի թղթակցային հաշվից` հօգուտ պետական բյուջեի:

Տուգանքը որպես պատժամիջոց կարող է կիրառվել սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայությանդեպքում, ինչպես նաև սույն օրենքի 57 հոդվածի վեցերորդ մասում սահմանված դեպքում:

Յուրաքանչյուր խախտման համար բանկից գանձվող տուգանքի չափը սահմանում է Կենտրոնական բանկը, ընդ որում`

ա) տնտեսական նորմատիվի յուրաքանչյուր խախտման համար, Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններն ուշացնելուհամար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույնկանոնադրական հիմնադրամի հինգ տոկոս: Սույն դրույթը չի տարածվում պարտադիր պահուստավորման նորմատիվի խախտմանվրա.

բ) բանկային օրենսդրության յուրաքանչյուր այլ խախտման համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարողգերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի մեկ տոկոսը:

Տուգանքի գումարի չափը չպետք է հանգեցնի տուգանվող բանկի ծանր ֆինանսական կացությանը:

Կենտրոնական բանկը բանկի կողմից չհիմնավորված ռիսկային գործունեություն վարելու, մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույնչափի կամ բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափի հիմնական տնտեսական նորմատիվը տրման պահինխախտելու, այլ հիմնական տնտեսական նորմատիվները խախտելու, հաշվետվություններն ուշ ներկայացնելու կամ դրանցումանարժանահավատ տեղեկություններ արտացոլելու, Կենտրոնական բանկի վերստուգումներին խոչընդոտելու կամ սույն օրենքովսահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի հանձնարարականները չկատարելու, բանկի ղեկավարի կողմից օրենքները կամ այլիրավական ակտերը խախտելու համար կարող է բանկի ղեկավարների նկատմամբ նշանակել տուգանք` սահմանված նվազագույնաշխատավարձի հազարապատիկը չգերազանցող գումարի չափով: Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանիորոշմամբ, եթե բանկի ղեկավարը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Նշված անձանց վրա դրվածտուգանքները գանձվում են նրանց անձնական միջոցներից` հօգուտ պետական բյուջեի:

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտած բանկի նկատմամբտուգանքը կիրառվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել