Առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել տարբեր բնակավայրերում. Արցախգազ ՓԲԸ

Արցախգազ ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել տարբեր բնակավայրերում:

Ուստի, հորդորում ենք բաժանորդներին համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից:

Հնարավորինս արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել