Ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ դա ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել էբավարար վերամշակման` համաձայն սույն բաժնով սահմանված չափանիշների:
Անհրաժեշտության դեպքում որպես ծագման երկիր կարող է դիտվել երկրների խումբը, մաքսային միությունը, աշխարհի կամ որևէերկրի տարածաշրջանը:
Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի որոշումն իրականացնում էՀայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը` սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Ապրանքի ծագման երկրի վկայականների և հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը սահմանումէ Հայաստանի Հանրապետության կառավարությունը: