Հնարավոր է, որ մասնավոր անձանց սեփականություն լինեն պետության կողմից պահպանվող մշակութային արժեքներ:
Այն դեպքերում, երբ օրենքի համաձայն` առանձնապես արժեքավոր և պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների սեփականատերը դրանք պահում է անտնտեսվար, ինչը սպառնում է դրանց նշանակության կորստին, նման արժեքները դատարանի վճռով կարող են վերցվել սեփականատիրոջից` պետության կողմից դրանց գինը հատուցելու միջոցով:
Մշակութային արժեքները վերցնելիս սեփականատիրոջը դրանց արժեքը հատուցվում է կողմերի համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում` դատարանի սահմանած չափով: