Գավառի բժշկական կենտրոնում տեղի են ունեցել կարևոր բարեփոխումներ․ Արսեն Թորոսյան

Մարզային այցելությունների շրջանակներում ՀՀ առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի բժշկական կենտրոն, տնօրեն Գարիկ Սողոմոնյանի ուղեկցությամբ շրջել շենքի բոլոր բաժանմունքներում և ծանոթացել պայմաններին, կատարված աշխատանքներին:

Այս մասին Թորոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Շրջայցի ընթացքում դիտարկել եմ հիվանդասենյակներում և վիրահատարաններում ստեղծված պայմանները, առաջին բուժօգնության ապահովման հնարավորությունները, ինչպես նաև զրուցել եմ պացիենտների և բուժաշխատողների հետ: Տնօրենի հետ քննարկել ենք կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր ու խնդիրներ։

Կենտրոնն աշխատում է իր ամբողջ հզորությամբ, համալրված է որակյալ և հմուտ մասնագետներով, իսկ որոշ մասնագետներ հրավիրվում են մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից և տեղում առկա հնարավորությունների շնորհիվ կազմակերպում պացիենտների բուժումը, վիրահատությունները կամ այլ միջամտություններ և խորհրդատվություններ:

Բժշկական կենտրոնի տնօրենի ջանքերով վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարևոր բարեփոխումներ։ Հիվանդանոցի գույքը համալրվել է հեմոդիալիզի նոր մահճակալներով, սոնոգրաֆիայի և էխոկարդիոգրաֆիայի սարքավորումներով։

Բժշկական կենտրոնին է տրամադրվել շտապօգնության երկու ավտոմեքենա, իսկ հիվանդանոցի շենքի բակում կառուցվել է շտապօգնության ավտոմեքենաների կայանատեղի:

Բարելավվել է բժշկական կենտրոնի շենքի մուտքը, առանձնացվել շտապօգնության ծառայությունը, դեղատունը, հեմոդիալիզի բաժանմունքի մուտքը:

Առաջիկայում ևս նախատեսվում է մեծածավալ փոփոխություններ իրականացնել բժշկական կենտրոնում»,-գրել է Արսեն May be an image of 3 people, beard, people standing and indoorMay be an image of 4 people, people standing, hospital and indoorԹորոսյանը:

May be an image of 2 people, people standing, car and outdoors
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել