Դպրոցի տնօրենը մնաց նույն անձը․ քաղաքապետի որոշումը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 28-ին որոշում է ընդունել, որի համաձայն Նարինե Մատինայնը 2022 թվականի մարտի 28-ից ազատվել է «Երևանի Վ.Վարդևանյանի անվան հ.173 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Լուծվել է նրա հետ 2017 թվականի մարտի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Հարկ է նշել, որ ըստ հրապարկված թվականների՝ լրացել է Մատինյանի պաշտոնավարման ժամկետը։

Նույն օրը, քաղաքապետի մեկ այլ որոշման համաձայն նա նորից նշանակվել է դպրոցի տնօրենի պաշտոնին։ Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Վ. Վարդևանյանի անվան հ.173 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի՝ 2022թ. հունվարի 24-ի նիստի հ.5 արձանագրությամբ ներկայացված որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի 25.01.2022թ. եզրակացությունը ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ 17.03.2022թ. h.12/10707 զեկուցագիրը`

1. «Երևանի Վ. Վարդևանյանի անվան հ.173 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Նարինե Ռաֆիկի Մատինյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, որն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է 2022 թվականի մարտի 28-ից մինչև 2027 թվականի մարտի 28-ը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել