Ապրիլի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրում «ԳԱԶ-53»-ի 17-ամյա վարորդը իրենց տան բակում անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր որդուն՝ 3-ամյա Արտյոմ Չիթչյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: