Ինչպես է ՊՎԾ-ն որոշում, թե որտեղ սկսել ուսումնասիրություններ

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, մամուլի հրապարակումների, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, տեղեկատվական շտեմարանների վերլուծության և ամփոփման հիման վրա որոշում է պետական համակարգի ռիսկային ոլորտները կամ դրանց համապատասխան մասերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին: Ուսումնասիրություններն իրականացվում եմ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված և Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված հանձնարարագրերի հիման վրա:

Այս մասին տեղեկանում ենք ծառայության պաշտոնական կայքէջից։

Խախտումների վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային (առցանց) եղանակով:

Գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) դիմում ներկայացնելու համար այցելելք «Կապ ծառայության հետ» բաժնի «Քաղաքացիների դիմումների ընդունելության կարգ» ենթաբաժին և ծանոթացեք դիմումների գրավոր` թղթային եղանակով ընդունման կարգին: Գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) դիմում ներկայացնելու դեպքում խնդրում ենք դիմումը պարտադիր կերպով ստորագրել, քանի որ չստորագրված դիմումները Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից չեն քննարկվում, ինչպես նաև դիմումը համապատասխանեցնել «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

Էլեկտրոնային (առցանց) եղանակով դիմում ներկայացնելու համար այցելեք «Կապ ծառայության հետ» բաժնի «Դիմումների առցանց ընդունում» ենթաբաժին և ծանոթացեք դիմումների առցանց ընդունման կարգին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել