Երևանի քաղաքապետարանից զգուշացնում են.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ապրիլի 2-ին փորձարկվելու են մայրաքաղաքի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների էլեկտրաշչակները:
Պատճառված հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն»: