Ռուսաստանցիների մեծամասնությունը հավանություն է տալիս նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը, ասվում է ВЦИОМ -ի ապրիլի 1-ի հարցման արդյունքներից։ Այս մասին հայտնում են РИА Новости-ից:
Համապատասխան հարցին հարցվածների 79 տոկոսը պատասխանել է, որ հավանություն է տալիս, 13,5 տոկոսը հավանություն չի տալիս։ Պետության ղեկավարին վստահում է հարցման մասնակիցների 81 տոկոսը, անվստահություն է հայտնել 15,4 տոկոսը։
Հետազոտության մեթոդը հեռախոսային հարցազրույցն է եղել: