Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար Ալի Համիեն և Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը քննարկել են տարբեր ոլորտներում, հատկապես քաղաքացիական ավիացիայի ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցերը: Հանդիպմանը դեսպանն ու նախարարն ընդգծել են երկու բարեկամ երկրների մայրաքաղաքները կապող ուղիղ կանոնավոր չվերթների ավելացման կարևորությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լիբանանյան MTV-ն տեղեկացնում է, որ Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարությունը կանաչ լույս է վառել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության համար: Նշվում է, որ FlyOne Armenia-ն կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Լիբանան և հակառակ ուղղությամբ: Երևան-Բեյրութ և հակառակ ուղղությամբ նախատեսված է շաբաթական երեք չվերթ: Ընդգծվում է, որ այն կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունները: