Մեղավորները կարգապահական պատասխանատվության են ենթարկվել. Արտեմ Ասատրյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համաձայն է իր ղեկավարած նախարարության գնումների գործընթացում Վերահսկիչ պալատի բացահայտած ընթացակարգային խախտումների հետ: Վերահսկիչ պալատն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում 2012 թ. ստուգումներ է կատարել 2 ուղղություններով՝ կենսաթոշակների ու նպաստների արդյունավետ օգտագործման և երեխաների ու տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների:

ՎՊ-ի կողմից ստուգումներ են իրականացվել 3 տուն-ինտերնատներում և 5 գիշերօթիկ դպրոցներում: Հայտնաբերված խախտումները, ըստ Արտեմ Ասատրյանի, միայն ընթացակարգային խախտումներ են եղել:

«Պետք է ամեն ինչ հստակ լինի: Խնամքի կազմակերպություններում արձանագրվել են թերացումներ, որոնք օրենսդրական խնդիրներ են, որոշ դեպքերում` սխալ տառընթերցման»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` մեղավորները կարգապահական պատասխանատվության են ենթարկվել:
Նախարարը նշեց նաև, որ ներդրված կենսաթոշակային նոր տեղեկատվական շտեմարանը հնարավորություն է տվել ճշգրտել կենսաթոշակառուների թիվը, որի շնորհիվ 2011 թվականին արվել է 10.5 միլիարդ դրամի խնայողություն, 2012-ին՝ 2.5 միլիարդ դրամի:

 

իրավաբան․net

 

 

 

Սույն  հրապարակումը պատրաստվել է  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել