Հայաստանի դատական համակարգն ամենաանկախն է ճանաչվել Արևելյան գործընկերության երկրների շրջանում: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից:
Հրապարակվել է Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման 2020-2021 թվականների ինդեքսը, որը, ի թիվս այլնի, ներառում է նաև դատական իշխանության անկախության գնահատումը:
Հրապարկված արդյունքների համաձայն՝ Հայաստանն առաջատարն է վեց երկրների շրջանում՝ Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս և Ադրբեջան:
