Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել: Օրկարգում մեկ հարց է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը պետք է ընդունեն այսօր՝ ապրիլի մեկին, առաջին և երկրորդ ընթերցմամբ:
Հարցը զեկուցող Վահագն Հովակիմյանն ասաց, որ այն հրատապ է: Զեկուցողին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Խնդրի հրատապությունը մեր երկրում ստեղծված իրավիճակն է, որը նաև ներկայացրեց ձեր թիմի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը և ինձ մոտ տպավորություն է՝ կամ դուք լուրջ չեք ընդունում ձեր թիմի ղեկավարի հայտարարությունները կամ էլ չեք կարդացել, չեք տեսել: Հայաստանը գտնվում է պատերազմից հինդ պակաս, ամեն դեպքում երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դրա մասին էր, իսկ մենք այստեղ պետք է քննարկենք մի հարց, որը առնչվում է այն համայնքներին կամ համայնին, որտեղ ձեզ չի հաջողվել վերցնել իշխանությունը: Հարցս հետևյալն է՝ որքանո՞վ եք ադեկվատ համարում ձեր պահվածքը»,-նշեց նա:
Արձագանքելով՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ ավելի քանի ադեկվատ է իրենց պահվածքը, բայց արդեկվա՞տ է արդյոք Ագնեսա Խամոյանի հարցը քննարկվող խնդրի հետ:
«Պարոն Հովակիմյան, ես ձեզ խորհուրդ եմ տալիս նայել ձեր քաղաքական ղեկավարի երեկվա հայտարարությունը, եթե չեք նայել, բայց շատ հստակ հայտարարություններ է արել, որ հնարավոր է նոր հարձակում Ադրբեջանի կողմից և դուք այստեղ դեմքի լուրջ արտահայտությամբ ասում եք՝ ամենահրատապ հարցը ՏԻՄ-ին վերաբերող փոփոխություններն են: Նորից եմ կրկնում՝ դուք սա ադեկվատ պահվա՞ծք եք համարում»,-արձագանքեց Ագնեսա Խամոյանը:
Վահագն Հովակիմյանն ասաց, որ իրենց պարտականությունն է ժամ առաջ այս հարցը լուծել և որ ինքը չի ասել, որ սա ամենից հրատապ հարցն է: