Ապրիլի 1-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 2063 թեստավորում, առողջացել՝ 55 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 3 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 540 դեպք, որոնցից 410 042-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2205 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8616 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 977 286 թեստավորում։