Քաղաքացին ընկել է ժայռից և մահացել. ԱԻՆ

Մարտի 31-ին, ժամը 11։42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Անիպեմզա գյուղում քաղաքացին ընկել է ժայռից (մոտ 70 մ) և մահացել․ դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 15։02-ին փրկարարները Ա․ Դ․-ի (ծնված 1998 թ․) դին դուրս են բերել ձորից (մոտ 30 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային (մոտ 400 մ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել