Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք

Մարտի 31-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 2024 թեստավորում, առողջացել՝ 108 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 2 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 519 դեպք, որոնցից 409 987-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2243 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8613 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 975 223 թեստավորում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել