Ովքե՞ր են եվրոպական միության քաղաքացիներն ու ժողովուրդները

Եվրոպական Միությունը ոչ միայն պետությունների, այլև մարդկացն ու ժողովորրդների միավորում է: Անդամ պետություների քաղաքացիների և Եվրոպական համայնքների միջև կայուն իրավական ինստիտուտի կապերի ձևավորումը օրինաչափորեն հանգեցրեց Միության քաղաքացիության ինստիտուտի ստեղծմանը:

Այսպիսով, ներկայումս, բազմաթիվ դաշնային պետությունների նման, Միության մաս կազմող երկրների քաղաքացիներն ունեն երկքաղաքացիություն, ազգային (այսինքն` իր պետության քաղաքացություն) և միութենական, կամ ինչպես ոչ հազվադեպ են այն անվանում քաղաքական փաստաթղթերում` «եվրոպական քաղաքացիություն»:

Միության քաղաքացիները հանդես են գալիս որպես նրա կառուցվածքի լրիրավ տարր, օժտված են մի շարք լրացուցիչ արտոնություններով և առավելություններով, որպիսիք չունեն օտարերկրացիները և եկվորները (ապադրիտները):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել