Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին որոշում է ստորագրել, որով Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին արձակուրդ է տրամադրել՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 14-ը ներառյալ:
Անդրանիկ Փիլոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում ՀՀ արտակարգ Իրավիճակների նախարարությունում։
Տեղեկությունը հաստատել էր կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։
Օհանջանյանը նշել է, որ այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով: