Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում ՀՀ արտակարգ Իրավիճակների նախարարությունում։
Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատել է կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։
Օհանջանյանը նշել է, որ այլ տեղեկատվություն այս պահին չեն կարող տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով: