Փորձարկվելու են Էրեբունի վարչական շրջանի շչակները

Մարտի 28-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Երևանի թիվ 64 հիմնական, թիվ 101 և 107 միջնակարգ դպրոցներում, Լապտերիկ և թիվ 69 մանկապարտեզներում, «ԱՌՆԴԱՆԵ» ՍՊԸ-ում, Վլադ Հակոբյանի անվան Երևանի «Համակցված կերերի գործարան» ու «Մաքուր Երկաթի գործարան» ԲԲԸ-ներում, «Լեռնամետալուրգիա» և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ներում, Երևան քաղաքի փորձաքրեագիտական վարչությունում փորձարկվելու են շչակներ:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշվում է հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ մարտի 29-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 68 մանկապարտեզում, Մ. Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցում, «Մեծ Հայք» պանդոկ «Սերոբ» և «Նոր Զովք» ՍՊԸ-ներում, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում փորձարկվելու են շչակներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել