Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք. մահ չի արձանագրվել

Մարտի 28-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Կատարվել է 2397 թեստավորում, առողջացել՝ 29 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 468 դեպք, որոնցից 409 819-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2364 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8610 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1675:

Ընդհանուր կատարվել է 2 968 785 թեստավորում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել