Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր՝ մարտի 28-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց, որ նոր նշանակումներ է կատարել:
Մասնավորապես՝ Արամ Ազատյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար, Արամ Դանիելյանը նշանակվել է քաղաքապետի խորհրդական, իսկ Արմեն Հարությունյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ:
Քաղաքապետը շնորհավորեց նրանց և մաղթեց բեղմնավոր աշխատանք