Հնդկաստանում երկօրյա համազգային գործադուլ է սկսվել

Երկուշաբթի օրը Հնդկաստանում մի շարք խոշոր արհմիությունների կոչով համազգային երկօրյա գործադուլ է սկսվել։ Համայն Հնդկաստանի արհմիությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Ամարջիտ Կաուրը լրագրողներին ասել է, որ ակցիային կարող է մասնակցել մոտ 200 միլիոն մարդ։

«Մենք ակնկալում ենք ավելի քան 200 միլիոն աշխատողների մասնակցություն, զանգվածային մոբիլիզացիա ամբողջ երկրում մարտի 28-ին և 29-ին տեղի ունեցող գործադուլի ժամանակ՝ ի նշան բողոքի կառավարության քաղաքականության դեմ», – երկուշաբթի օրը ասել է Կաուրը Press Trust of India լրատվական գործակալությանը։

Գործադուլը կարող է ազդել փոստի, հասարակական տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտի, էներգետիկայի, նավթի և մետաղագործության ոլորտներում գործող ձեռնարկությունների աշխատանքի վրա։ Բանկիրների արհմիությունները նույնպես հայտարարել են, որ կաջակցեն գործադուլին:

Արհմիությունների պահանջները ներառում են, ի թիվս այլի, հրաժարվել մի շարք պետական ​​ձեռնարկությունների սեփականաշնորհումից, աշխատավարձերի բարձրացում, եկամուտների «արդար բաշխում», պայմանագրով վարձված աշխատողների հավասար իրավունքներ և մի շարք այլ պահանջներ։

Արհմիությունները կոչ են անում քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ գործադուլի պատճառով առաջացած սահմանափակումներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել