Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Վեդի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 5971 ձայն, իսկ «Իմ հզոր համայնք»-ը՝ 4812 ձայն:
Նշենք, որ Վեդի համայնքի ընտրություններին մասնակցել են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ ՔՊ ցուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը, «Իմ հզոր համայնք»-ինը՝ Սպարտակ Թարթիկյանը։
Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տվյալների է հրապարակել․
«ՔՊ-56,2%,
Իմ հզոր համայնք-41,5%
Անվավեր-2,3%»։
Վեդի համայնքում այսօր կայացած տեղական ինքնակառավարման համամասնական ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից 23 հազար 378-ը կամ 63,16%-ը։