Ներթափանցման ուղղություններով մեծ շարժեր չկան, փոխհրաձգությունները կտրուկ նվազել են․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման ուղղություններով մեծ շարժեր չկան, փոխհրաձգությունները կտրուկ նվազել են, սակայն որևէ երաշխիք չկա, որ իրադրությունը սրության նոր դրսևորումներ կունենա։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ռուսաստանը Ադրբեջանի հետ ինտենսիվ բանակցությունների մեջ է՝ նպատակն Ադրբեջանին ելման դիրքեր վերադարձնելն է։

Չնայած այն հանգամանքին, ստեղծված բարդ իրադրությունը ծանր ազդեցություն է ունենում Արցախի և Արցախում ապրող մեր հայրենակիցների վրա, այս ճգնաժամը դուրս է եկել Արցախի սահմաններից և սրա հետևանքները՝ անկախ բանակցությունների արդյունքից, մեծ ազդեցություն են ունենալու Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմից հետո ձևավորված իրողությունների վրա»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել