Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ, որում նշվում է.

«Բեմակա՛ն արվեստի սիրելի գործիչներ,

Մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և անսպառ ներշնչումների, լավատեսության աննկուն կամքի ու եռանդի մաղթանքներս:

Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ:

Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել պահպանել ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային թատերական փոխակերպումների և առաջնորդը բարձր չափանիշների ու քաղաքացիական տրամադրությունների:

Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը»,-  նշված է ուղերձում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել