Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը

Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա: Կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ`1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը. 2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ. 3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը. 4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը առաջին անգամ կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին. 5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:

Իսկ ահա, այն դեպքերում, երբ քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով առկա են պահանջատերերի չբավարարված պահանջներ` կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:

Եթե պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին, ապա հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը: Այս հիմքով պահանջատիրոջը վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել մեկ տարին լրանալուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել