Եթե Ռուսաստանը իսկապես Հայաստանի դաշնակիցն է ուրեմն պետք է ժամ առաջ լուծում տա Արցախի հարցին. «Ուժը Հայրենյաց»

Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ռուս խաղաղապահների հսկողության տակ տարածքներ ենք կորցնում, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մեր տարածքում իրենց տեր ու տիրական զգալ, Հայաստանի իշխանությունները բանակցում են անհայտ ուղղություններով` անարդյունք։

Արցախի իշխանությունները պատճառաբանում են, թե ռուս խաղաղապահների քանակը չի բավարարում, սակայն փաստերը վկայում են, որ միայն քանակը չէ խնդիրը։

Եթե Ռուսաստանը իսկապես Հայաստանի դաշնակիցն է ուրեմն պետք է ժամ առաջ լուծում տա Արցախի հարցին և այսպիսով ավարտի այս հավերժական թնջուկը։

Եթե դա չի արվում, ուրեմն մեր ժողովուրդն այլևս չի ցանկանում լսել ոչ մի պատճառաբանություն։
Դիմում եմ հայ ժողովրդին, ժամանակն է, որպեսզի մեր հույսը դնենք մեր վրա և զինվենք, զինվենք բառիս բուն իմաստով ու պաշտպանենք մեզ ու մեր երկրի սահմանները։

Մենք այլեւս տարածք չունենք զիջելու, մենք այլևս ժամանակ չունենք իրար հետ հարաբերություններ պարզելու, մեր իսկական թշնամի հատել է սահմանը, իսկ մեր միակ դաշնակիցը հայն է՝ Հայաստանի ներսում և Հայաստանի սահմաններից դուրս։

Եկե´ք միավորվենք` սա է մեր փրկության միակ ճանապարհը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել