Դատախազությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը՝
1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) ով դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
3) ով ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
4) ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.
5) ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով:
Պաշտոնի նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ Կառավարությունը: