ՀՀ ՊՆ Լուսակերտի N զորամասը ինքնակամ լքած ժամկետային զինծառայող Տարոն Հայրունին այսօր առավոտյան ինքնակամ ներկայացել է զորամաս: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ դեռևս չգիտի, թե զորամասն ինքնակամ լքած զինծառայողը կենթարկվի քրեկան պատասխանատվության, թե ոչ:
Հիշեցնենք, որ զինծառայողին վերջին անգամ տեսել էին հունիսի 27-ին՝ առավոտյան 8.30-ի ահմաններումԵրևանի Մարաշ թաղամասում:
Իրավաբան.net