ԿԶՆԱԿ-ը նոր ծրագիր է իրականացնում՝ սովորողների փոխանակման ծրագիր։
Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Դրա շրջանակներում 14-16 տարեկան սովորողները կարող են հյուրընկալվել այլ համայնքի դպրոցում, երկու շաբաթով։ Ծրագրի նպատակն է՝ խրախուսել երեխաների միջև սոցիալականացումը, հայրենիքի ճանաչողությունը, տարբեր մարզերում մշակութային և հանրային կյանքի մասին իրազեկվածությունը, սովորույթների և ավանդույթների ճանաչողությունը, որ կընդլայնի նրանց աշխարհայացքն ու արժեհամակարգը։
Ծրագրին մասնակցելու համար դիմում են դպրոցները, որոնք պատրաստ կլինեն հյուրընկալել սովորողներին»,- նշել է նա։
Բոլոր մանրամասները՝այստեղ: