ԱԻՆ-ից հորդորում են երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

ԱԻՆ-ից հորդորում են երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները  (բուք է), Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան, Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի, Տավուշի մարզի Ջուջևան, Նոյեմբերյան-Իջևան, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը, Լանջիկ-Գյումրի, Ամասիա-Գյումրի-Կապս, Արթիկ-Մեծ Մանթաշ (բուք է) և Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային (բուք է), Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհները։

Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Շինուհայր և Գորայք գյուղերում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում բուք է։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել