100 հատ 12 մետրանոց ավտոբուս, 10 տրոլեյբուս, 426 վերելակ, 20 մինի ֆուտբոլային խաղադաշտեր, 2 թենիսի կորտեր․ Երևանին սպասվող փոփոխությունները՝ 2022 թ-ին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2022թ. Երևանում նախատեսվում են մի շարք ծրագրեր։ Մասնավորապես.

    • Կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ Կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ,
    • Կտեղադրվի 426 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ,
    • Ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս,
    • Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով կհատկացվի 190 մլն. դրամ, ինչպես նաև կմաքրվի տարածքը,
    • Կկառուցվեն 20 նոր մինի ֆուտբոլային խաղադաշտեր, որոնց համար համայնքային բյուջեից կհատկացվի հավելյալ 140 մլն. դրամ
    • Կկառուցվեն 2 թենիսի կորտեր Շենգավիթ վարչական շրջանում, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի 61 մլն. դրամ
    • 2022-ին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակում,
    • Կհիմնանորոգվի նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները,
    • Շուրջ 350 մլն դրամով կարդիականացվի նաև Աշտարակի խճուղու լուսավորությունը,
    • Երևանյան փողոցներում լրացուցիչ կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 28 լուսացույց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել