Ո՞վ է խնամարկյալի գույքը տնօրինում

Խնամարկյալ քաղաքացու եկամուտները` ներառյալ խնամարկյալին իր գույքի կառավարումից հասանելիք եկամուտները, բացառությամբ այն եկամուտների, որոնք խնամարկյալը կարող է տնօրինել ինքնուրույն, խնամակալը կամ հոգաբարձուն ծախսում են միայն ի շահ խնամարկյալի` խնամակալության և հոգաբարձության մարմնի նախնական թույլտվությամբ:

Առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի նախնական թույլտվության` խնամակալը կամ հոգաբարձուն խնամարկյալի եկամուտների հաշվին իրավունք ունի անհրաժեշտ ծախսեր կատարել խնամարկյալի ապրուստի համար:

Առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության` խնամակալն իրավունք չունի կնքել, իսկ հոգաբարձուն` համաձայնություն տալ կնքելու խնամարկյալի գույքի օտարման` ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, բաժանել նրա գույքը կամ դրանից բաժիններ առանձնացնել, ինչպես նաև խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարք:Խնամակալը, հոգաբարձուն, նրանց ամուսինները և մերձավոր ազգականներն իրավունք չունեն գործարքներ կնքել խնամարկյալի հետ, բացառությամբ խնամարկյալին որպես նվեր կամ անհատույց օգտագործման գույք հանձնելը, ինչպես նաև խնամարկյալին ներկայացնել նրա ու խնամակալի կամ հոգաբարձուի ամուսնու և նրանց մերձավոր ազգականների միջև գործարքներ կնքելիս կամ դատական գործեր վարելիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել