Պատասխանողը, հայցադիմումը վարույթը նդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով:
Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:
Հակընդդեմ հայց չի կարող ներկայացվել նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի և ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի քննության դեպքում: