ՀՀ Կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 156-Ն որոշմամբ հաստատվել է, թե ինչն է ճանաչվում քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) որպես ճամփորդական փաստաթուղթ:
Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) ճամփորդական փաստաթուղթ է համարվում էլեկտրոնային անձնագիրը, որը ճանաչվում է որպես Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու իրավունք վերապահող փաստաթուղթ:
Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) ճամփորդական փաստաթուղթ կրող անձինք ազատվում են Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: