Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին որոշում էստորագրել, որի համաձայն փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը կգործուղվի Ֆրանսիա։
Որոշման մեջ ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2022 թվականի ապրիլի 3-9-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ և Բորդո)՝ արդարադատության համակարգում փորձի փոխանակման շրջանակներում կայանալիք այցին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։