Հրապարակվել են դեղերի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները. ՄՊՀ

Հրապարակվել են դեղերի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները. ուսումնասիրված շուկաներում մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է:

Այս մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունն ընդգրկում է 2019-2020 թվականներին սրտային հիվանդությունների ժամանակ օգտագործվող վազոդիլացնող և այլ դեղամիջոցների շրջանառությունը:

Ուսումնասիրության արդյունքները մասնավորապես ցույց են տվել, որ

Դիտարկվող ժամանակահատվածում նշված դեղամիջոցների արտադրություն ՀՀ-ում չի իրականացվել, ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների թիվն ավելացել է՝ 22-ից կազմելով 29:

2019 և 2020 թվականներին ուսումնասիրվող դեղամիջոցներն առավել շատ ներկրվել են Ֆրանսիայից:

2020 թվականին 2019 թվականի համեմատ ուսումնասիրվող ապրանքային շուկաներում առավել խոշոր տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները նվազել են, ինչը խոսում է մրցակցային միջավայրի բարելավման մասին:

 Առանձին դեղամիջոցների վերաբերյալ վերլուծությունը ևս ցույց է տվել մրցակցային միջավայրի բարելավում:

Որոշ դեպքերում առանձին դեղամիջոցների մանրածախ իրացման գներն աճել են, անկախ այն հանգամանքից, որ տեղի է ունեցել մեծածախ իրացման միջին գների նվազում:

Ուսումնասիրված դեղերի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ իրացման գները 2020 թվականին 2019 թվականի համեմատ հիմնականում աճել են:
Հանձնաժողովի եզրահանգմամբ՝ կենսականորեն բարձր նշանակություն ունեցող դեղամիջոցների մանրածախ իրացման գների նվազման տեսանկյունից դրական ազդեցություն կարող է ունենալ գնային կարգավորման քաղաքականության կիրառումը:
Ուսումնասիրության աշխատանքներում ներգրավված է եղել ՄՊՀ Մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Անի Պետրոսյանը :
Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում՝ հետևյալ հղմամբ` http://competition.am/uploads/resources/Study_2021.pdf :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել