Ձյուն, բուք, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մարտի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, 26-ի և 27-ի գիշերը սպասվում է ձյուն։ Մարտի 25-ին, 26-27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 23-ի ցերեկը, 25-ի, 27-ի գիշերը առանձին շրջաններում, մարտի 24-ին, 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան 2-5 մ/վրկ, մարտի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել