Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը քրեորեն պատժելի է

Անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

Նույն արարքը, որը դիտավորությամբ ծանր հետևանքներ է առաջացրել՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Սույն նյութի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը զուգորդվել է՝
1) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ,
2) մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել