Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում. իրավիճակը՝ ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Գորիսի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշտարակի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել