Հավաքչությունը մարդու տնտեսական գործունեության նախնական ձևերից է՝սննդիուդեղամիջոցների (վայրի բույսեր, արմատներ, պտուղներ, թռչուններիձվեր, մեղր, երբեմն՝միջատներ, զեռուններ) հավաքելը։
Այն դեպքերում, երբ օրենքին համապատասխան, սեփականատիրոջ ընդհանուր թույլտվությամբ կամ տեղական սովորույթի համաձայն, թույլատրվում է անտառներում, ջրավազաններում կամ այլ տարածքներում հատապտուղներ կամ այլ հանրամատչելի գույք հավաքել, ձկան կամ կենդանիների որս կատարել, համապատասխան գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այն հավաքած կամ որսած անձը:
Ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելը այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` հազար դրամիչափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան հազար դրամի չափով:
Վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների և եղանակների խախտմամբ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` հինգ հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քսանհինգ հազար դրամի չափով: